Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

Պոմպեոն կարծում է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում

Պոմպեոն կարծում է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում
17.11.2020 | 15:06

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Le Figaro-ին հարցազրույցում նա ասել է. «ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահներն են, որի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումն է: Հենց այս շրջանակներում էլ հարկավոր է կարգավորել իրավիճակը»:

Դիտվել է՝ 2291

Մեկնաբանություններ